Շարժման նախաձեռնող խումբը վերակազմակերպվել է. Ալեք Ենիգոմշյան
Ազատության հրապարակում հանրահավաքում ելույթ է ունեցել Ալեք Ենիգոմշյանը: Նա ասել է, որ բոլոր տղաների կորովը չի կոտրվել, նրանց վճռականությունը բարձր է, նրանք բոլորին կոչ են անում շարունակել պայքարը:Ենիգոմշյանն ասել է, որ տղաները ասում են, որ իրենց գտնված խցերում իրենց կողքին ձեւավորվում են 15-20 նոր պայքարողներ: Նրա խոսքով, շարժման նախաձեռնող խումբը վերակազմակերպվել է, եւ վաղվանից շատ ավելի կազմակերպված կշարունակվի պայքարը:Նա ասել է, որ պահանջները մնում են՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձեւավորում, մինչեւ քաղաքական դաշտը մաքրվի կեղտից, եւ տեղի ունենան ընտրություններ: Նրա խոսքով, Սասնա ծռերի անդամները խնդրում ու պահանջում են լինել երկրի տերը, եւ վստահության կառավարության ձեւավորումից հետո պետք է մշտարթուն լինել, որ կրկին իշխանության չգան տականքները: Նա նշել է երկու հրատապ խնդիրներ, որոնք ունենալու է այդ կառավարությունը. Մեկը Արցախն է՝ ոչ մի թիզ հող սկզբունքով, երկրորդը՝ Հայաստանի ինքնիշխանության հաստատումը եւ կայացումը, ապագաղութացումը:
