Սեդրակ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին, ով հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ։ Ներկա պահին Ս.Նազարյանին տեղափոխում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։ Ս.Նազարյանի պաշտպաններն են Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյան
