Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ստորագրվել է ԵՏՄ փաստաթղթերի փաթեթ
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) փաստաթղթերի փաթեթը` ներառյալ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին հրահանգը, ստորագրվել է Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի արդյունքում, հայտնում է RIA Novosti-ն: Ստորագրվել է նաև ԵՏՄ անդամ երկրների ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմի ստեղծման հիմնական մոտեցումների մասին հրահանգ, առանձին ապրանքատեսակների վերահսկվող նույնականացվող մակնիշավորման մեխանիզմի իրացման, Միության մաքսային տարածքում ապրանքների ներկրման և շրջանառության որոշ հարցերի լուծման` կապված ԱՀԿ-ին Ղազախստանի միանալու հետ, և օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխման, այդպիսի նյութեր պարունակող արտադրանքի ու դրանց հաշվառման Համաձայնությանը Ղրղզստանի միանալու արձանագրությունը՝ ԵՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրում: Նիստի արդյունքում հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաև ստորագրվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը: Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում:
