Խոշոր հրդեհ Մուշավան թաղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում կիսաքանդ շինություններ, ծառեր և չոր խատածածկ է վառվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է ժամանել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը: Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է և կանխվել տարածումը, քանի որ մոտակայքում բնակելի թաղամաս կա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այրվել է մոտ 5 հա չոր խոտածածկույթ, փայտե տնակ և ծառեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
