Պուտինը` Սարգսյանին. «Մեզ վրա հույս չդնեք, ձեր գլխի ճարը տեսեք»

Երեկ Կրեմլում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում Ս.Սարգսյանը հայտարարել է, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում «պատրաստ ենք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»։ «Ես հաճույքով ձեզ կտեղեկացնեմ Բաքվում Ալիևի հետ ունեցած մեր զրույցի արդյունքների մասին»,- Սարգսյանին ասել է Պուտինը: Հայաստանի նախագահն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում գործադրած քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար։ «Իհարկե, այստեղ շատ շատ կարևոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք դրան պատրաստ ենք»,- ասել է Ս.Սարգսյանը։ Թե ինչին է պատրաստ Սերժ Սարգսյանը, այդ մասին նա անդրադարձել է ԶԼՄ-ների առջև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով: «Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը»: Կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի` «պատրաստ ենք» ձևակերպումը վերաբերում է համանախագահների վերջին շրջանի առաջարկություններին, որոնք վերաբերում են շփման գծում նոր լարվածություն թույլ չտալուն: Ս.Սարգսյանը նաև ընդգծել է, որ նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը. «ԼՂ խնդրի էությունը ԼՂ ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք ՌԴ Նախագահի հետ: Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման և նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ և իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը»: Փաստացի, կարելի է ասել, որ Ս.Սարգսյանը պաշտոնական Երևանի դիրքորոշումը ձևակերպել է` ընդգծելով, որ միակողմանի զիջում չպետք է լինի, և, նախևառաջ, պետք է կատարվեն պայմանավորվածությունները հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցում: Խիստ ուշագրավ էր Պուտինի անդրադարձը` զենքի վաճառքի թեմային: Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ՝ ռազմամթերքի մատակարարման հարցով և կատարում է իր պարտականությունները, ասել ՌԴ նախագահը՝ պատասխանելով Ադրբեջանին և Հայաստանին մատակարարող զենքի մատակարարումների մասին հայ լրագրողի հարցին: «Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտականություններ, և Ռուսաստանը իր պարտականությունը մշտապես կատարում է»: Պուտինը նաև հավելել է, որ զենքի վաճառքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է ցանկացած զենք գնել: «Եվ ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից», - ասել է Պուտինը՝ միաժամանակ հավելելով, որ խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Թվում է, թե Պուտինն այս հայտարարությամբ փորձել է վերջակետ դնել Հայաստանից հնչող Ռուսաստանի ուղղությամբ մեղադրանքներին` Ադրբեջանին զենք վաճառելու համար: Միաժամանակ նա Հայաստանին անուղղակի ակնարկել է, թե կարող է այլ երկրներից էլ գնել զենք, ինչպես դա կարող է անել նաև Ադրբեջանը... Այլ կերպ ասած` Պուտինը, թերևս, ցանկացել է Սերժ Սարգսյանին հասկացնել, որ Ադրբեջանին շարունակելու է զինել, միաժամանակ ակնարկելով` «մեզ վրա հույս չդնեք, ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք...» Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am