Պուտինը ներկայացնում է ՀՀ-ի ու ԼՂ-ի շահե՞րը` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանդիպումներում

Մինչ երեկ հասարակությունը հետևում էր Սարգսյան-Պուտին հանդիպմանը Մոսկվայում՝ պաշտոնական Անկարան ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ։ Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հավաստիացրել է, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։ Քիչ անց Չավուշօղլուն թեմայի շուրջ առավել մանրամասն խոսել է Anadolu լրատվական գործակալության հետ՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է օգնել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ այն լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար. «Մենք ավելի վաղ ևս ջանքեր ենք գործադրել տվյալ հակամարտության կարգավորման հարցում»: Նկատենք, որ անցյալ ամիս թուրք նախարարը պատրաստվում էր Անկարայում ընդունել հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախագահներին և կոչ անել նրանց՝ պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հանդիպումը, սակայն, տեղի չունեցավ Թուրքիայում ռազմական հեղաշրջման պատճառով։ Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան այժմ քննարկում է Ռուսաստանի առաջարկները։ «Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին մենք առաջարկում էինք Հայաստանին՝ հակամարտության կարգավորման համատեքստում։ Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ադրբեջանցի եղբայրները կողմ են, որպեսզի Անկարան իր ներդրումը կատարի հակամարտության կարգավորման հարցում», ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ վստահեցնելով, որ Անկարան իր հնարավորությունների սահմաններում քայլեր կձեռնարկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության ձևաչափի նախաձեռնողը, հիշեցնենք, պաշտոնական Անկարան է։ Բնականաբար Բաքուն հավանություն է տվել համագործակցության այդ նոր ձևաչափին։ Անցած ամիս Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի՝ Ադրբեջան այցի ընթացքում կողմերը մանրակրկիտ քննարկել են այդ հարցը։ Հավելենք նաև, որ նախօրեին Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան շուրջ երկու ժամ տևած բանակցությունների օրակարգային հարցերից մեկն, ըստ Չավուշօղլուի, ղարաբաղյան հարցի շուրջ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով քննարկում կազմակերպելն էր։ «Ռուսաստանի նախագահը նույնպես դրական է արձագանքել», - փոխանցում է Չավուշօղլուն՝ մանրամասնելով, երբ Էրդողանը Պուտինի հետ զրույցում հնչեցրել է այդ առաջարկը, նա առանց մտածելու ընդունել է։ Ստացվում է, որ Պուտինը ԼՂ հարցը Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկելու Անկարայի առաջարկին կողմ է արտահայտվել: Կարելի է թուրքական կողմի հայտարարությունները կեղծիք համարել, հալած յուղի տեղ չընդունել: Բայց հնարավոր է անել, եթե պաշտոնական Մոսկվան հերքեր Չավուշօղլուի հայտարարությունները, ինչը չի արվել: Փոխարենը պաշտոնական Երևանն է անդրադարձել ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցությանը: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է՝ հեռու մնալ կարգավորումից»,- news.am- ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հավելելով․ «Չավուշօղլուի նախորդը ևս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»: Ինչպես տեսնում ենք, պաշտոնական Երևանը ոչ թե հերքում է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, այլ կարծիք հայտնում, որ Հայաստանը համարում է, որ Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի: Հետաքրքիր է, իսկ պաշտոնական Երևանը չի՞ ցանկանում պարզել նախ` Պուտինի դիրքորոշումը այդ հարցում և առհասարակ պարզել, ինչու՞ է Պուտինը հավանություն տալիս պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը` ԼՂ հարցը քննարկել եռակողմ ձևաչափում` Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա: Թե՞ Պուտինն արդեն ներկայացնում է Հայաստանի ու Արցախի շահերը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am