Ամերիկահայերը Բարաք Օբամայից պահանջում են
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Կոչ ենք անում ընդդիմանալ ցանկացած փաստաթղթի, որը կստիպի քրիստոնյա ազգաբնակչությանն ապրել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի տիրապետության տակ: Չնայած Ադրբեջանի՝ տասնամյակներ տեւած ագրեսիային, շարունակում է նվիրված մնալ ժողովրդավարության ամրապնդման սկզբունքին, զարգացնում է տնտեսությունը եւ համագործակցում է տարածաշրջանային ուժերի, ԵԱՀԿ-ի հետ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու համար: Առաջին անգամ 2007 թվականին բանակցային սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքները», որոնք մինչեւ վերջերս գաղտնի էին պահվում, առաջարկում է Ադրբեջանի տիրապետության տակ վերադարձնել 7 շրջան Արցախին կարգավիճակ տալու մի անորոշ խոստման դիմաց, ինչն ավելի է նպաստելու տարածաշրջանային անկայունությանն ու հակամարտության շարունակականությանը: Իր բնույթով Արցախը շատ նման է աﬔրիկյան պատմության, որը ներկայացնում է ազատ ժողովրդի հաղթանակն ընդդեմ օտարերկրյա տիրապետության: Ժողովրդավարական, քրիստոնեական մեծամասնությունը, որը հանդես է գալիս ընդդեմ անհանդուրժողականության, արժանի է ստանալ մեր աջակցությունը»:
