Ըմբիշ Ստեփան Մարյանյանին օդանավակայանից ետ են կանչել. փոխարենը Ռիո է գնացել Լաբազանովը
Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը որոշել է 59 կգ քաշային Ստեփան Մարյանյանի փոխարեն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելու է ուղղարկել Իբրահիմ Լաբազանովին: Հայազգի մարզիկն արդեն օդանավակայանում է եղել եւ պատրաստվել է Ռիո մեկնել, երբ նրան հայտնել են լուրը: Այս մասին գրում է ArmFootball.com-ը: Ի սկզբանե Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ցանկանում էր, որ Ռուսաստանը ներկայացնի Իբրահիմ Լաբազանովը, սակայն նա չէր կարող մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ չէր համապատասխանում Համաշխարհային հակադոպինգային գործակալության հակադոպինգային չափանիշներին: Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները որոշել էին նրա փոխարեն Ռիո ուղղարկել Ստեփան Մարյանյանին: Այդուհանդերձ, հետագայում Մարզական արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ Լաբազանովի վերաբերյալ գործող արգելքը հանվեց, եւ մարզիչները որոշեցին հենց նրան ուղղարկել Օլիմպիական խաղեր:
