Շոյգուն և Բորդյուժան քննարկել են Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման ընթացքը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 16-ին ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի` Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաև կազմակերպության ձևաչափում ռազմական համագործակցության հետագա կատարելագործման այլ հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:
