Լյուդմիլա Պուտինան ամուսնացել է. լուսանկար
ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել է ավելի վաղ «Սոբեսեդնիկ» պարբերականի կողմից հրապարակված փաստաթղթերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ անշարժ գույքի հետ կապված գործարքների և ազգանվան փոխման վերաբերյալ։ Այս մասին իր կայքում գրել է հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը։
«Օզերո» կոոպերատիվի ստեղծման մասին փաստաթղթում որպես Վլադիմիր Պուտինի հասցե նշվել է Վասիլևյան կղզու երկրորդ գծի վրա գտնվող բնակարանը։Օգոստոսի 24-ին բնակարանն արդեն անցել է Լյուդմիլա Օչերետնայային։ Նրա անունը, հայրանունը, ծննդավայրն ու տարեթիվը համընկնում են Լյուդմիլա Պուտինայի տվյալների հետ։
Լյուդմիլան երկար ժամանակ հովանավորում է Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոնը։ Այն գլխավորում է 37-ամյա Արթուր Օչերետնին։ «Սոբեսեդնիկի» հետաքննությունում հենց նա է համարվել Լյուդմիլայի նոր ամուսին։
