Ինչո՞ւ են վաճառել «Ֆիլիպ Մորիսն» ու «Մեծ Անիվը»
Մեր տեղեկություններով վերջերս վաճառվել են հայաստանյան «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլը» եւ «Մեծ Անիվ» ընկերությունները։ Բավականին շահավետ գործարք է եղել եւ բավական բարձր գնով են վաճառվել։ Երկու ընկերություններն էլ մեծ եկամուտ բերող էին ու թերեւս զարմանալի է՝ ինչու են վաճառվել։ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաճառվում է մոտ 180 երկրներում: Այս ֆիրմային են պատկանում 56 արտադրող գործարաններ, որոնք տեղակայված են աշխարհի 33 երկրներում եւ ամեն տարի արտադրում են 860 միլիարդ սիգարետ:
