Մոսկվայում սափրագլուխները տարեց հայ տղամարդու են սպանել
Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ օգոստոսի 12-ի գիշերը սպանվել են երկու տղամարդ: Ինչպես հաղորդվում է՝ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները որոնում են մի խումբ երիտասարդների, որոնք սպանել են շուրջօրյա աշխատող գարեջրի խանութի տիրոջը և առևտրային կետի հաճախորդին, ինչպես նաև վնասել են ականատեսներից մեկին: Պարզել է, որ ականատեսները նկատել են, որ նրանք կրել են բանակային ճտքավոր կոշիկներ: Նշվում է, որ իր կրպակի մոտ այդ ժամանակ նստած է եղել տերը` Հայաստանի 69-ամյա բնակիչ Լև Քամալյանը, կրպակի ներսում եղել է նրա օգնականը: Ագրեսիվ երիտասարդները վիճել են տարեց տղամարդու հետ, ապա նրանցից մեկը հանել է դանակն ու հարվածել սրտին: Ստացած հարվածից Քամալյանը մահացել է: Նախնական տվյալներով` մարդասպանները սափրագլուխներ են:
