Հասանովը մեկնեց Մոսկվա
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Ընդգծվել է, որ Հասանովը Մոսկվա է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:
