Արարատ Խանդոյանի պաշտպանի բողոքը մերժվեց
ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի դիմումը:Տեղեկացնենք, որ Արարատ Խանդոյանը կասկածվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ: Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է բողոքարկել վճիռը Վճռաբեկ դատարանում:
