Դեմիրթաշին սպառնում է 5 տարվա ազատազրկում
Sabah թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և կուսակցության պատգամավոր Սուրեյյա Օնդերին սպառնում է հնգական տարվա ազատազրկում: Թուրքիայի դատախազությունը պատրաստվում է նշված անձանց մեղադրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի անձի օգտին քարոզչություն իրականացնելու համար:
