Hayeli.am-ը նույնպես միանում է. ստորագրողների ցանկը

Օգոստոսի 10-­ին Երեւանի Ազատության հրապարակում նախատեսված հավաքը՝ հանուն խոսքի ազատության, կայացավ։ Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ որոշ բացառություններով, ինչը նշանակում է, որ մենք միասնական ենք, վճռական՝ տեր կանգնելու մեր մասնագիտական իրավունքներին: Հասարակական­քաղաքական շրջանակները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եւս իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին լրագրողներին: Անգամ ՀՀ ոստիկանության «02» շաբաթաթերթը դրեց իր ստորագրությունը հայտարարության տակ, որը մենք՝ նախաձեռնող խմբի անդամներս, չենք ընդունում, քանի որ ՀՀ ոստիկանությունը հայտարարության տակ ստորագրելու փոխարեն՝ կոնկրետ անելիք ունի։ Այդ կառույցը պետք է բացահայտի լրագրողների, այդ թվում եւ՝ «02»­-ի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրածներին եւ քննչական կառույցների միջոցով պատասխանատվության ենթարկի: Այսպիսով, մենք սպասում ենք 2 ամիս՝ մեծ ուշադրությամբ հետեւելով իրադարձությունների զարգացմանը, թե ով, երբ, իր որ արարքի համար կալանավորվեց, որից հետո կրկին կհավաքվենք՝ արդյունքներն ամփոփելու եւ հետագա անելիքները որոշելու համար: Ստորեւ ներկայացվում է օգոստոսի 10-­ին Ազատության հրապարակում ստորագրված հայտարարության տեքստը: Հայտարարություն                                 «Հանուն խոսքի ազատության»             (10.08.2016)   Թեեւ գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարեւորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու եւ տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետեւողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ: Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով: Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 4 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որեւէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլեւս շարունակվել չի կարող: Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը եւ կատարվածը մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականութունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր: -Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։ – Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ: – Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ: Նախաձեռնող խմբի անդամներ են 16 խմբագիրներ Նախաձեռնությանը միացել են 132 լրագրողներ և ԱԺ պատգամավորներ Ներկայացնում ենք հայտարարության անգլերեն  և ռուսերեն տարբերակները STATEMENT   “Although the acting government doesn’t miss a chance to state that it appreciates the role of freedom of speech and media, in fact it does everything to hinder to professional performance of journalists, and creates obstacles and pressure on the media. Journalism has been compromised on the state level for years, and attempts were made to plant mistrust towards the “fourth estate” among the public, the same mistrust that we currently have for the legislative, executive and judiciary branches of power in our country. There have been many records of the authorities’ aggressive attitude towards journalists of various fields, which was expressed in violence during rallies. On June 23 last year, journalists suffered from targeted violence during “Electric Yerevan” protests, and no one was held accountable for it. After the events of this July, Armenian Investigative Committee announced that it placed charges against 2 police officers, but there is no guarantee that all guilty parties will receive proper punishment for their actions. This cannot continue. We believe that the apologies and calls to forget what happened, which President of Armenia Serzh Sargsyan addressed on August 1 to the journalists who carried out their duties on July 29, are not enough to ensure safe and free journalis im Armenia. Practical and noticable measures are needed. – All those, regardless of their position, who dared to target journalists on July 29, breaking their equment and using violence against them, should be subjected to punishment outlined by Article 164 of Armenia’s Criminal Code (Hindrance to the legal professional activities of a journalist) within 2 months at most. The journalistic publis is waiting for specific steps and arrests. – The negative rhetoric against journalism, implemented on the state level, should cease. We work to ensure the people’s right to be informed, outlined by Armenia’s Constitution, and we hope that the public will not remain indifferent to this matter. – The journalists are resolved to fight for realization of their professional rights. We are prepared to use all journalistic means up to extreme measures to achieve our goal, if this statement is not followed by certain actions.” Заявление «Хотя действующие власти не упускали случая заявлять, как важна роль СМИ и свободы слова, однако на практике они делали все, чтобы помешать работе журналистов и оказать на них максимальное давление. Долгие годы сферу журналистики последовательно дискредитировали на государственном уровне, делались попытки насадить недоверие к четвертой власти – такое же, какое существует в обществе по отношению к законодательной, исполнительной и судебной власти. Было немало поводов убедиться, что разные ветви власти открыто агрессивно относятся к журналистам, и это периодически проявляется в виде насилия в ходе массовых акций. 23 июня прошлого года во время акции протеста «Электрик Ереван» журналисты подверглись насилию, и никто не понес за это наказание. А после июльских событий этого года, хотя Специальная следственная служба и заявила, что двум полицейским предъявлены обвинения, тем не менее, нет гарантий, что все виновные понесут наказание, соответствующее их действиям. Так больше не может продолжаться. Мы считаем, что извинений и призывов забыть о случившемся, прозвучавших 1 августа из уст президента Армении Сержа Саргсяна в адрес выполнявших свои профессиональные обязанности журналистов, недостаточно для осуществления свободной и безопасной журналистской деятельности в Армении. Необходимы практические и действенные шаги: – Все лица, независимо от их статуса, которые 29 июля осмелились предумышленно поднять руку на журналистов, испортить их профессиональную технику, применить против них насилие, не позднее чем через два месяца должны быть привлечены к ответственности по статье 164 УК Армении (Воспрепятствование законной профессиональной деятельности журналиста). Журналистская общественность ждет конкретных действий. Должны последовать аресты. – Отрицательная пропаганда, осуществляемая на государственном уровне против журналистов, должна быть прекращена: мы действуем, чтобы обеспечить закрепленное в Конституции Армении право граждан быть осведомленными, и надеемся, что общество не останется безразличным к сложившейся ситуации. – Представители прессы решительно настроены сообща бороться за защиту своих профессиональных прав. И мы готовы прибегнуть ко всем, в том числе и крайним журналистским средствам, если это заявление не повлечет за собой конкретных последствий».

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, իշխանափոխությունից հետո նոր ՊՆ-ն գիտես՝ քո տղուն ինչ է ասելու»․ Հայկ Նահապետյան (video) «Երբեք չկշտացած բոմժը» էլ չի դիմանում․․․ Դավիթ Ջամալյան (video) Նիկո՛լ, երազեք, որ գոնե «բոմժ» դառնաք իշխանափոխությունից հետո․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Աննային մի՛ նեղացրեք՝ ինքը պետք է պատրաստ լինի Փաշինյանի հետ առերեսմանը․ Հովհաննես Շահինյան (video) Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ «Ո՞վ է ասում՝ Քոչարյանը հոգնել է»․ Արծվիկ Մինասյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին (video) Քանդված ճանապարհներին ավելացած ասֆալտի նոր կտրվածքները հիշեցնում են խրամատներ․ Էլինար Վարդանյան 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չի կարող ճանաչվել․ փաստաբանը մանրամասնեց (video) Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. քաղաքագետ Նայե՛ք նրանց ուշադիր. նրանք կնիք են փաշինյանական դավաճան քաղաքականության համար. Նարինե Մկրտչյան Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները Ապրիլի 10-ը Մարաղայի զոհերի հիշատակի օրն է. ՔՊ-ն մերժել է այդ օրը հիշատակի օր սահմանելու առաջարկը. Գառնիկ Դանիելյան Նիկոլը վերարտադրվելու զրո շանս ունի. ի՞նչ են ցույց տալիս իրական հարցումները. Դավիթ Ջամալյան (video) 306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը. «Փաստինֆո» Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան «Նիկո՛լ, բերանդ սկոտչի, քեզ տխուր վերջաբան է սպասվում…»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am