Թայլանդում հայեր չեն տուժել
Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Թայլանդի վեց նահանգներում նվազագույնը 14 պայթյուն է որոտացել: Հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, նվազագույնը 27-ն ստացել են մարմնական վնասվածքներ:
