Նոր պաշտոն ստացած Ներսես Նազարյանի ունեցվածքը
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ունի: Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Նազարյանին, ով այսուհետ զբաղեցնում է Փրկարար ծառայության նորանշանակ պետի պաշտոնը: armlur.am-ը հայտնում է,որ Նազարյանն արդեն ներկայացրել է իր գույքի և ունեցվածքի մասին տվյալները, որտեղ, սակայն, համեստ «իրականություն» է ներկայացված: Հայտարարագրից միայն տեղեկանում ենք, որ նա ունի 30 հազար դոլար և 10 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ Նազարյանը նախկինում զբաղեցնում էր Երևանի ոստիկանապետի պաշտոնը, որում նրան այնուհետև փոխարինել է վերջերս պաշտոնից հեռացված Աշոտ Կարապետյանը:
