Որդու կողմից սպանված գյուղացին վաշխառությամբ է զբաղվել, մինչդեռ իր երեխաները դեպքից առաջ 3 օր սոված են եղել
«Ժողովուրդ»-ը գրում է.«Օգոստոսի 4-ի առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանի կրակոցով սպանել է իր հորը՝ 1955թ. Արտաշես Սարիբեկի Աբգարյանին։ Սարո Աբգարյանը կալանավորված է, գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով։ Երբ Սարոյի համագյուղացի ընկերները նրան այցելել են ոստիկանության բաժնի մեկուսարան, նա համագյուղացիներին պատվիրել է, որ ոչ ոք չգնա հոր թաղմանը՝ասելով, որ ինքը դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են։ Նշենք, որ Սարոյի քույրը մոտ 5 տարի առաջ Երևանում շենքից ցած նետվելով՝ ինքնասպան Է եղել; Սարոյի մյուս քույրը՝ 32 տարեկան, հոգեկան հիվանդ Է, մի անգամ Կողբ գյուղում գտնվող իրենց տնից մերկ վիճակում դուրս Է փախել։ Արտաշես Աբգարյանը զբաղվել Է վաշխառությամբ, Նոտարի միջոցով ձևակերպել իր կողմից տոկոսով փող տալու գործարքները։ Սակայն իր մեծ ունեցվածքը իր անունով չի ձևակերպել։ Երբ վարկառուներից մեկը Արտաշեսին դատի Է տվել, այդ փաստը պարզվել Է։ Արտաշես Աբգարյանը 3 ավտոմեքենա Է ունեցել՝ «Մերսեդես», «ՈՒԱԶ» և «Նիվա» մակնիշների, «Մերսեդեսը» դատարանի վճռով վաճառվել Է։ Արտաշես Աբգարյանի եղբայրը, ով նախկինում Ֆրանսիայում, այժմ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում բնակվող հարուստ Է, եղբոր ընտանիքի համար մեծ գումարներ է ուղարկել։ Սակայն Արտաշեսը այդ փողերը տոկոսով Է տվել, ընտանիքին կարիքի մեջ պահել։ Կողբից տեղեկացանք, որ սպանության դեպքից առաջ Աբգարյան ընտանիքի զավակները 3 օր սոված են եղել։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ առաջիկայում նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Սարո Աբգարյանը մեղսունա՞կ Է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
