Փաստաբանն՝ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի մասին
«Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը գտնվում են դատապարտյալների հիվանդանոցում: Առողջական խնդիրները հետևյալն են՝ ունեն նոր վիրահատության և մասնագիտացված բուժման կարիք:Հիվանդանոցում բուժանձնակազմի վերաբերմունքը շատ լավն է, փորձում են օգնություն ցուցաբերել,սակայն պայմանները, մեղմ ասած, բավարար չեն, հեռու են բավարար կոչվելուց, որովհետեւ չկան նեղ մասնագիտացում ունեցող մասնագետներ, չկան հիվանդանոցի սենյակին համապատասխան գույք»,-այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Փաստաբանը հայտնեց,որ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը լավ է:Պարոն Պապիկյանը երեկ է հանդիպել նրա հետ և նկատել է՝ անգամ վիրակապ չէր դրել վերքի վրա: Լուսինե Միքաելյան
