Նոր մանրամասներ՝ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակի մասին
«Դավիթ Սանասարյանի մոտ ախտորոշվել է միզաքարային հիվանդություն:Հիմա վիրահատության մասին խոսելը վաղ է, քանի որ լրացուցիցչ ախտորոշման փուլ է անցնելու և միայն դրանով չենք սահմանափակվելու:Կրկնակի հետազոտությունից հետո հնարավոր է՝ վիրահատություն չլինի և դեղորայքի կամ բուժումների միջոցով այն բուժվի»,-այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ հավելեով,որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ բուժօգնության տրամադրման և պայմանների առումով որևէ խնդիր չկա: Հիշեցնենք՝ Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հանդիպել են Դավիթ Սանասարյանի հետ:Վերջինս առաձնազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերինհրապարակային աղբյուրներով տարածված իր առողջության վատթարացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ Դ.Սանասարյանի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ եղել են, երբ ինքը գտնվել է Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում, սակայն ներկայում իր առողջական վիճակը բարելավվել է եւ ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Լուսինե Միքաելյան
