Պ.Մանուկյանի և Վ.Ավետիսյանի մեղադրանքները համալրվել են
«Վարուժան Ավետիսյանին առաջադրված երկու մեղադրանքներին ավելացել է ևս մեկը՝ առաջադրվել է 35-225-րդ հոդված հատկանիշներով՝ նախորդ տարվա փետրվարի 18-ին հարուցված քրեական գործը, որը հայտնի է «ապրիլի 24-ի գործ» անվանումով: Արդյունքում՝ Վարուժան Ավետիսյանին այս պահին առաջադրվել է երեք մեղադրանքներ»,-այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը ևս հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը միացվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին։ Այս քրեական գործի շրջանակներում անցյալ տարի կրկին ձերբակալվել, ապա կալանավորվել էին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը։ Լուսինե Միքաելյան
