Դատարանի նախագահը արտերկրում վիրահատության Է ենթարկվել
«Ժողովուրդ»-ը գրում է.«Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի կեսին հեծանիվով վթարի Էր ենթարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Դատավորի մոտ հայտնաբերվել է ողնաշարի կոտրվածք։ Հայաստանում նա մի քանի վիրահատության Է ենթարկվել։ Սակայն, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, նրան այդպես էլ չի հաջողվել ապաքինվել և ստիպված Է եղել կրկնակի վիրահատման համար մեկնել արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ օրերս նա արտերկրում վիրահատության Է ենթարկվել և այժմ ապաքինվում Է։ Ռուբեն Վարդազարյանի ընտանիքի անդամներից մեկը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց դատարանի նախագահի՝ արտերկրում բուժվելու հանգամանքը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
