Ռուսաստանի սեւծովյան նավատորմը զորավարժություններ է անցկացրել
Ռուսաստանի սեւծովյան նավատորմը զորավարժություններ է անցկացրել, որոնց նպատակը Սեւ ծովի ավազանում հակասուզանավային դիվերսիոն պաշտպանության համալիր միջոցառումների մշակումն է, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայության՝ ռազմածովային ուժերի վարչությունից: Զորավարժություններն անցկացրել է ՌԴ ռազմածովային ուժերի ադմիրալ Վլադիմիր Կորոլեւը:
