Թայլանդի Հուա Հին հայտնի հանգստավայրում երկու ռումբ է պայթեցվել
Թայլանդի Հուա Հին հայտնի հանգստավայրում երկու ռումբ է պայթեցվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղումով BBC-ն: Փոխանցվում է, որ համաձայն տեղի ոստիկանության տվյալների, պայթյունների հետեւանքով սպանվել է մեկ կին, եւս 10 հոգի վիրավորումներ են ստացել: Մանրամասնվում է, որ ռումբերը թաքցված են եղել բույսերի ամաններում եւ գործի են դրվել բջջային հեռախոսների միջոցով:
