Գերմանիայի կանցլերը կայցելի Չեխիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 25-ին մեկօրյա այցով կմեկնի Չեխիա: «Այդ մասին տեղեկացրել է չեխական Aktuаlnе ինտերնետպորտալը՝ վկայակոչելով Չեխիայի արտաքին գործերի նախարարության իր աղբյուրը: «Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբուտկայի հրավերով Պրահա կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա Պրահա կժամանի օգոստոսի 25-ին, այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Սոբոտկայի և նախագահ Միլոշ Զեմանի հետ»,- նշված է տեղեկատվության մեջ: Աղբյուրի համաձայն՝ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Brexit-ից հետո Եվրամիության ապագան, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունն անվտանգության և առևտրատնտեսական ոլորտներում:
