Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում տեղաշարժ կա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով նախօրեին հանդիպել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում տեղաշարժ կա: Էրդողանը խոսել է նաև Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ նոր ձևաչափ ստեղծելու մասին՝ մանրամասնելով՝ դրա հիմնական նպատակն է վերահսկել և հետևել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
