Պորոշենկոն ուկրաինացիներին խնդրում է չայցելել Ղրիմ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արտգործնախարարությանը և սահմանային ծառայությանը խնդրել է ուկրաինացիներին կոչ անել չայցելել Ղրիմ, հայտնում է 112 Ukraine-ն: «Խնդրանք ԱԳՆ-ին և սահմանային ծառայությանը դիմել Ուկրաինայի քաղաքացիներին ներկայումս զերծ մնալու Ղրիմ այցելելուց՝ կապված բազմաթիվ սադրանքների հետ, որոնք կատարվում են երկրի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է նա:
