ԲՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական դաշտի երկրորդ ուժը

ԲՀԿ-ն երեկ հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է, եւ Գյումրու խորհրդի որոշմամբ ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ Գյումրու համամասնական ցուցակը կգլխավորի Վարդեւան Գրիգորյանը, որը մոտ մեկ ամիս առաջ հեռացավ Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնից։ Գրիգորյանը 2015-ի «փետրվարյան» իրադարձություններից հետո հեռացել էր ԲՀԿ-ից, վստահեցրել էր, որ «չկա որեւէ ցանկություն՝ զբաղվելու քաղաքականությամբ, առավել եւս՝ որեւէ ձեւով մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին»։ Գրիգորյանն այդ առիթով այսօր մեկնաբանում է, որ ինքն անկուսակցական է, ԲՀԿ-ից առաջարկություն է եղել մասնակցելու եւ գլխավորելու ցուցակը, նա էլ տվել է համաձայնություն, քանի որ Շիրակի մարզի ԲՀԿ-ի հիմնադիրներից մեկն է եղել։ «Իմ ապրած տարիների ընթացքում ես Գյումրիում որոշակի հետք եմ թողել» մեզ հետ զրույցում իր առաջադրումը բացատրեց Վարդեւան Գրիգորյանը, իր շանսերի գնահատականի մասին էլ կտրուկ արձագանքեց.«Չեմ կարծում, որ հանկարծ մեկը համարձակվի անօրինական որեւէ քայլ անի։ 91 թվականից ես անընդհատ ընտրությունների մեջ եմ, երկու անգամ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով Գերագույն խորհրդի եւ ԱԺ պատգամավոր, երկու անգամ էլ համամասնական ցուցակով եղել եմ անցողիլ, բայց չեմ գնացել, մնացել եմ իմ աշխատանքին, տիրապետում եմ ընտրությունների կազմակերպման գործը եւ կտեսնենք», ասաց Գրիգորյանը։ Գաղտնիք չէ, որ Գյումրին մշտապես աչքի է ընկել իր յուրահատկությամբ, հատկապես բոլոր ընտրություններին գլուխ են բարձրացրել տեղի կրիմինալ տարրերը ։ Դրանից բացի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն այս անգամ աջակիցների լայն շրջանակ ունի, իհարկե, խոսքը նրա քաղաքական հզոր հովանու մասին չէ՝ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ի, որի ցուցակով ու ՀՀԿ-ի հետ դաշինքով Բալասանյանը կմտնի մրցապայքարի մեջ, այլ օրինակ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի, որը սերտ կապեր ունի գողական շրջանակների հետ։ Վարդեւան Գրիգորյանին այդ ամենը չի մտահոգում.«Ես չգիտեմ, թե ով ինչ ռեսուրս ունի, բայց վերջին խոսքը ժողովրդինն է, ես չեմ կասկածում ժողովրդի աջակցությանը եւ մասնակցելու եմ հաղթելու համար» ,- ասում է նա։ Սակայն փաստ է, որ ԲՀԿ-ն այսօր չունի նախկին վարկանիշը, այդ փաստը էական ազդեցություն կունենա՞ թեկնածուի վրա.«Ես շարունակում եմ անկուսակցական մնալ, ես երբ դուրս եկա, բացատրեցի՝ ինչու, մենք Ծառուկյան Գագիկի հետ մտերիմ ընկերներ էինք, այսօր էլ ենք մտերիմ ընկերներ, բայց դա՝ հեռացումը երբեւիցե չի ազդել կուսակցության աշխատանքներին հետեւելուն, որովհետեւ Շիրակի մարզի ԲՀԿ հիմնադիրներից մեկը ես եմ եղել ու միշտ ուրախացել եմ ձեռքբերումներով, տխրել կորուստներով։ Ժողովուրդը շատ լավ գիտի, որ իմ դուրս գալը մարդասիրական քայլ է եղել, դուրս եմ եկել Ծառուկյան Գագիկի դուրս գալու հետ», ասաց Գրիգորյանը եւ անդրադառնալով ԲՀԿ-ի վարկանիշին նշեց.«Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն ինչպես կար քաղաքական դաշտի երկրորդ քաղաքական ուժը, այնպես էլ այսօր մնացել է երկրորդը։ Գուցե որոշակի կորուստներ ունենա, բայց հանրապետության քաղաքական դաշտում երկրորդն է, զգավում է եւ արդյունքներն էլ երեւի կհամապատասխանի իրականությանը»։ Գյումրիի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Հայկական վերածնունդ կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ԳԱԼԱ-ի ղեկավար Վահան Խաչատրյանը։ Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am