Հրդեհների պատճառով սպասվում են չվերթերի չեղարկումներ
Այսօր Մարսելի օդանավակայանում Ֆրանսիայի հարավում բռնկված հրդեհների պատճառով սպասվում են չվերթերի հետաձգում և չեղարկումներ: «Որոշ չվերթեր կարող են հետաձգվել, վերահասցեավորվել կամ չեղյալ հայտարարվել, որպեսզի առաջնահերթություն տրվի հրդեհների դեմ պայքարող ինքնաթիռներին: Դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթևեկությունը նույնպես լրջորեն դժվարացել է, որոշ ճանապարհներ փակ են փոխադրամիջոցների համար»,- ասվում է Մարսելի օդանավակայանի հաղորդագրության մեջ:
