Օբամային նամակ գրելն անհաջող PR ակցիա էր. Իրանական մամուլ
Իրանի նախկին (2005-2013թթ.) նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է հասցեագրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում պահանջում է անմիջապես չեղյալ հայտարարել այն դատական որոշումը, որն առնչվում է իրանական սառեցված ակտիվներից Իրանին 2 միլիարդ դոլար չվերադարձնելուն: Որոշումն ընդունվել է ԱՄՆ դաշնային դատարանի կողմից այս տարվա գարնանը՝ վճռելով այդ միջոցներն ուղղել 1983թ. Բեյրութում կատարված ահաբեկչության ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին: Իրանի խորհրդարանի՝ Արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Հեշմատ Ֆալահատպիշեն հայտարարել է, որ Ահմադինեժադի ձեռնարկած արտաքին քաղաքական քայլերը չեն կարող հաջողությամբ պսակվել և միայն կարող են վնասել երկրին: Իրանական մամուլն իր հերթին՝ Ահմադինեժադը փորձում է աշխուժացնել հասարակության շրջանում իր անձի հանդեպ հետաքրքրությունը, իսկ Օբամային նամակ գրելն անհաջող PR ակցիա էր:
