Ռուս-թուրքական ջերմության «ռեսթարթը»

Երեկ աշխարհաքաղաքական առումով կարևոր օր էր: Ողջ աշխարհի ուշադրությունը Պուտին-Էրդողան հանդիպման ուղղությամբ էր: Ութ ամիս տևած լարված հարաբերությունների փուլը փակվեց, բացվեց նոր դուռ` ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման ճանապարհին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնավոր ինքնաթիռով ժամանեց Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան ընդունեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում էին փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, զբոսաշրջության և մշակույթի նախարար Նաբի Ավջըն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին, սննդի, գյուղատնտեսության ու անասնապահության նախարար Ֆարուք Չելիքը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհդի Էքերը, MIT Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը: Էրդողան-Պուտինի բանակցություններում առաջին պլանում տնտեսական համագործակցությունը զարգացնելու հարցն է: Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ երկու երկրների համագործակցությունը իր ներդրումը կունենա տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման գործում: «Տարածաշրջանում քաղաքական տեսանկյունից շատ բան են ակնկալում մեզնից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման մեջ»,- ասել է Թուրքիայի նախագահը: Պուտինն իր հերթին հույս է հայտնել, որ թուրք ժողովուրդը՝ Էրդողանի գլխավորությամբ, կհաղթահարի ճգնաժամը, և երկրում կվերականգնվեն կարգն ու օրինականությունը: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան հուսով են վերականգնել իրենց հարաբերությունները: «Ձեր ներկայիս այցը, չնայած Թուրքիայի ներքաղաքական շատ բարդ իրավիճակին, վկայում է այն մասին, որ մենք ցանկանում ենք վերսկսել մեր երկխոսությունը, հարաբերությունների վերականգնումը՝ հանուն Ռուսաստանի ու Թուրքիայի ժողովուրդների շահերի»,- ասել է ՌԴ նախագահը: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հանդիպման հնարավորության և Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար: Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման ժամանակ Պուտինի հեռախոսազանգն ուրախացրել է իրեն և իր գործընկերներին, ինչպես նաև թուրք ժողովրդին: Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները մտել են դրական հուն, և վստահություն է հայտնել, որ այսօրվա հանդիպմամբ կսկսվեն ավելի ընդարձակ գործընթացներ: Իսկ Պուտինը դատապարտել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մշտապես դեմ է եղել ամեն տիպի ոչ սահմանադրական գործողություններին: Նա ընդգծել է, որ եղել է առաջինների թվում, ովքեր ռազմական հեղաշրջման փորձից հետո զանգահարել են Էրդողանին և աջակցության խոսքեր հղել ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ: Անդրադառնալով ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցման միջադեպից 8 ամիս անց կատարված Էրդողանի այցին՝ Պուտինը հայտարարել է, որ այդ այցը վկայում է երկխոսության վերսկսման մտադրության մասին: Պուտինի ու Էրդողանի միջև բանակցությունները տևել են մոտ 2 ժամ: Դա ինքնաթիռի միջադեպից հետո նրանց առաջին հանդիպումն էր: Կողմերը ավելի ուշ սկսել են ընդլայնված կազմով քննարկել երկկողմ համագործակցության հարցերը: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի հետ չարտերային չվերթների վերականգնումը մոտակա ժամանակի հարց է: «Մենք դիտարկել ենք չարտերային օդային ծառայությունների վերսկսումը, որը թերևս տեխնիկայի և մոտ ժամանակների հարց է»,- հայտարարել է Պուտինը: Իսկ Էրդողանը համարում է, որ հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու ձգտում ունեն և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան: «Երկու կողմերն էլ վճռականորեն են տրամադրված այն բանում, որ մեր հարաբերությունները դուրս բերվեն մինչճգնաժամային և նույնիսկ ավելի բարձր մակարդակի: Մենք դրա համար ունենք քաղաքական կամք»,- ընդգծել է նա: Նա հավելել է, որ Թուրքիան տրամադրված է հարաբերությունները զարգացնելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում, «Ակույու» ԱԷԿ-ի նախագծին տալ «ռազմավարական ներդրման» կարգավիճակ, և «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ապահովել ռուսական բնական գազի մատակարարումը դեպի Եվրոպա: Պուտինը Էրդողանի հետ կայացած հանդիպումն անվանել է կառուցողական. «Կայացել է առարկայական և, կուզեի ընդգծել՝ կառուցողական զրույց երկկողմ կապերի ողջ համալիրով, ինչպես նաև միջազգային օրակարգով»: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է աստիճանաբար վերացնել թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև ընդգծել է Թուրքիայի կողմից ընդունված որոշակի քաղաքական լուծումները «Ակույու» ԱԷԿ-ի, «Թուրքական հոսքի» և տուրիզմի վերաբերյալ: Անկարան դրական որոշում է կայացրել «Թուրքական հոսք» և «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծերի վերսկսման մասին, ասել է Պուտինը. «Մենք քննարկել ենք էներգետիկայի ոլորտում ժամանակակից խոշոր նախագծեր, որոնց վրա աշխատանքների շարունակումը պահանջում է և կոնկրետ քաղաքական որոշումներ: Ի դեպ, նշեմ, որ թուրքական կողմը արդեն ընդունել է մի շարք որոշումներ, որոնց մասին մենք խոսել ենք ավել վաղ, մի շարք խոշոր նախագծեր, ինչպես օրինակ՝ «Աքքույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը»: Էրդողանն էլ վստահեցրել է, որ երկիրը պատրաստ է «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ապահովել ռուսական բնական գազի մատակարարումը դեպի Եվրոպա: «Թուրքական հոսք» նախագիծը նույնպես կիրականացվի: Մեր հետաքրքրված նախարարությունների և գերատեսչությունների հետ միասին մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի այս գազատարով ապահովենք ռուսական գազի իրացումը դեպի Եվրոպա»,- ընդգծել է նա: Իր հերթին Պուտինն էլ ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը չի սահմանափակվում էներգետիկայի ոլորտով, ՌԴ-ի և Թուրքիաի համագործակցությունը կրում է բազմակողմանի բնույթ. «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն էներգետիկայով, ոչ գազով, ոչ էլեկտրակայաններով: Մեր մոտ այն բավականին բազմակողմանի է: Դա և՛ մեքենաշինությունն է, և՛ մետաղագործական արդյունաբերությունը, ուղիղ իմաստով առևտուրը: Մենք այսօր շատ ենք խոսել նաև գյուղատնտեսական ապրանքների մատակարարման մասին: Մենք կանենք այդ ամենը այն պլանների շրջանակներում, որոնք այսօր ձևավորվել են»: Այսպիսով, Պուտին-Էրդողան հանդիպումը փաստեց երկու երկրների երկխոսության վերսկսման մասին։ Ընդ որում, հստակ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունն անդրադառնալու է տարածաշրջանում բազմաթիվ խնդիրների վրա։ Ռուսաստանն ու Թուրքիան վստահաբար կգերազանցեն տնտեսական կապերի նախկին մակարդակը: Այսինքն, ռուս-թուրքական հարաբերությունները կառանձնանան ավելի խորությամբ, ոչ վերականգնեն առևտրային-տնտեսական համագործակցության նախկին մակարդակը, այլև՝ ավելի կխորանան: Մոսկվան ու Անկարան դուրս են եկել նախաճգնաժամային հարաբերությունների մակարդակից, դա արդեն փաստ է: Թամար Բագրատունի

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am