Սենսացիոն հայտարաություն. Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը այլընտանք է փնտրում. Չավուշօղլու
Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության՝ ՆԱՏՕ-ին այլընտրանքային տարբերակներ է փնտրում: Այսօր նման սենսացիոն հայտարաությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն: «Մենք ցանկանում ենք պաշտպանության մեր համակարգը ստեղծել: ՆԱՏՕ-ի անդամ չհանդւսացող այլ երկրներ եւս արդիական տեխնոլոգիաներ, նորարարություն ունեն:Մինչ այժմ Թուրքիան ձգտել է համագործակցել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների հետ, սակայն դրա արդյունքները չեն բավարարում եւ այժմ Անկարան ռազմական ոլորտում այլ գործընկերներ է փնտրում»,-ասել է Չավուշօղլուն:
