Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ևս մեկ հոդվածով
Օգոստոսի 2-ին «Սասնա ծռերի» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին մեղադրանքներ էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Ավետիսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրված երկու մեղադրանքներին ավելացել է ևս մեկը. «Նախորդ տարվա փետրվարի 18-ին հարուցված քրեական գործը, որը հայտնի է «ապրիլի 24-ի գործ» անվանումով, այս տարի՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հարուցված գործը և «Սասնա ծռեր»-ի գործը միացվել և քննվում է մեկ վարույթում: Արդյունքում՝ Վարուժան Ավետիսյանին այս պահին առաջադրվել է երեք մեղադրանքներ»,-նշեց Եգորյանը: Շարունակությունը կարդալ այստեղ hetq.am
