Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար չի զոհի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները
Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի համար ինքնանպատակ չէ: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար չի զոհի մյուս երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը: «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը Թուրքիայի համար ինքնանպատակ չէ, դա մեր կյանքի միակ նպատակը չէ: Թուրքիան հետաքրքրված է Եվրամիությանն անդամակցելով, սակայն դա չի նշանակում, որ այդ նպատակի համար մենք պատրաստ ենք ամեն ինչ, մեր բոլոր հարաբերությունները հիմնահատակ խորտակել»,- ասել է նա: Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը չի նշանակում հրաժարվել ԵՄ-ի հետ երկխոսությունից:
