«Պուտինը խոստացավ թիկունքից չխփել».Ազատ Արշակյան.տեսանյութ
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև լուրջ բարեկամությունն սկզբունքորեն անհնար է, նրանց շահերն այնքան հակասական են, որ նույնիսկ այս գրկախառնումը թատերական եմ համարում»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկել են ու նրանք ներկայանում են որպես արևմուտքից խռոված կրտսեր դաշնակիցներ և հիմա ասում են, որ կարող են արևմուտքից առանձին մահմեդական և եվրասիական դեմոկրատիա ստեղծել: Անդրադառնալով Պուտին-Սարգսյան հանդիպմանը՝ Ազատ Արշակյանն ասաց, որ Պուտինը հրավիրել էր Սերժ Սարգսյանին ասելու՝ «ձեր թիկունքում մենք դավադրություններ չենք կազմակերպում»: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
