«Հունաստանում Թուրքիայի ռազմական կցորդները փախել են Իտալիա». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ Հունաստանում Թուրքիայի ռազմական կցորդներն իրեն ընտանիքների հետ միասին փախել են Իտալիա: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստանում Թուրքիայի ԶՈՒ կցորդ, գնդապետ Իլհան Յաշըլթըն և ռազմածովային կցորդ, գնդապետ Հալիս Թանչան իրենց ընտանիքների հետ նավով փախել են Իտալիա:
