Ջավադ Զարիֆը վաղը ժամանելու է Անկարա
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վաղը ժամանելու է Անկարա: Այդ մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Դրա համաձայն՝ Զարիֆը Թուրքիայում հանդիպումներ է ունենալու վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Ընդգծվում է, որ այցի ընթացքում երկու երկրները քննարկելու են երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ:
