«Պուտինին հարցրեք,թե ի՞նչ 10% աճ է» .ՀՀ ԱՎԾ նախագահ.տեսանյութ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ,որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 %-ով, ինչպես երեւում է փաստաթղթերից,որը շատ դրական ցուցանիշ է: Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին հարց ուղղվեց,թե այդ ի՞նչ 10% է նշել Պուտինը:Վերջինս հաշվեց,սակայն հաշվելով ինդեքսային եղանակով պարոն Մնացականյանը տեսավ,որ այն 6.6% է կազմում,ապա հասկանալով, որ ՀՆԱ-ն 10%-ով չի աճել եւ Պուտինը սխալ թիվ է ներկայացրել, Մնացականյանն ասաց.«Հարցն ինձ չպետք է ուղղեք: Այդ հարցը Պուտինին պետք է տաք»: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
