Ադրբեջանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած նրան, որ Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է ազատ դավանանք, կառավարությունը սահմանափակում է կրոնական խմբերի իրավունքները, ինչը մասնավորապես վերաբերում է ոչ ավանդականներին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցի՝ Ադրբեջանին առնչվող մասում, որում նշված է. «Պաշտոնատար անձինք սահմանափակում են այնպիսի հիմնարար ազատություններ, ինչպիսիք են ազատ հանրահավաքներն ու ազատ արտահայտվելը, և նեղացրել են քաղաքացիական հասարակության գործունեության համար տիրույթը: Չնայած ոչ հավաստի տեղեկություններին՝ տեղի քաղբանտարկյալների-կրոնական ակտիվիստների թիվը կազմում է 46 (2014 թվականին նրանց թիվը եղել է 52) մարդ: Պարբերաբար ոստիկանական ռեյդեր են իրականացվում «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի, սալաֆիականների ու Ֆեթհուլլահ Գյուլենի հետևորդների (նուրսիներ) վրա»: Զեկույցում հիշատակված է նաև 2015 թվականի նոյեմբերին Նարդարան ավանում կատարված հատուկ գործողությանը, որի ժամանակ կալանավորվել է 14 հավատացյալ՝ ներառյալ «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեն:
