Ռուսական ռմբակոծիչները Սիրիայում կիրառել են բեկորա- ֆուգասային ռումբեր
Ռուսական Տու-22Մ3 ռուսական ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել սիրիական Ռաքքա քաղաքի ծայրամասերին, որը վերահսկվում է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։ Հարվածը հասցվել է ռմբակոծիիչների վեցյակի կողմից, որոնք կիրառել են բեկորա-ֆուգասային ռումբեր։ Հարվածի արդյունքում ոչնչացվել է զենքի, զինամթերքի խոշոր պահեստ, քիմիական զինամթերքի գործարան, ինչպես նաև գրոհայինների պատրաստման խոշոր դաշտային ճամբար։ Ահաբեկիչներին հասցվել է զգալի նյութական վնաս, ոչնչացվել են մեծ թվով գրոհայիններ։
