«Թուրքական հոսք» նախագծի հարցով աշխատանքները շարունակվում են. Ումիտ Յարդըմ
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, գտնվում է չափազանց կարևոր փուլում, տեղեկացնում է RIA Novosti-ն: ««Թուրքական հոսք» նախագծի հարցով աշխատանքները շարունակվում են: Իրականում, մենք գտնվում ենք չափազանց կարևոր փուլում»,- գործակալության հետ զրույցում ասել է դիվանագետը: Նա նշել է, որ «քանի դեռ խորհրդատվությունները դեռ չեն սկսվել տվյալ նախագծի հարցով», դժվար է պատասխանել հարցին, թե երբ հնարավոր կլինի ստորագրել համաձայնագիրը: Ռուսաստանն ու Թուրքիան ապասառեցնում են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երեքշաբթի` ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների ժամանակ: Ավելի վաղ նախագիծը սառեցվել էր Մոսկվայի և Անկարայի քաղաքական հարաբերություննորի սառեցման ֆոնին:
