Ժիրինովսկու վիրավորական արտահայտությունը հայերին ուղղված չի եղել. ՌԼԴԿ
«Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության(ՌԼԴԿ) նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու՝ «թքած ունենալ» արտահայտությունը չի վերաբերվել հայերին ու Հայաստանին: Հայաստանում մեծ արձագանք է առաջացրել Վլադիմիր Ժիրինովսկու հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներից մեկին: Մասնավորապես, նրա արձագանքը այն հարցին, որ Հայաստանում ոստիկակական զորամաս է գրավվել: Ուզում ենք հայտարարել, որ Ժիրինովսկու ասածները բացարձակապես սխալ են մեկնաբանվել ու կոնտեքստից կտրված են: «Թքած ունենալ» բառը չէր վերաբերում Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ իրավիճակին, որը անմիջականորեն կապված էր այդ կոնֆլիկտի հետ: Այդ ժամանակ աշխարհում տեղի էին ունենում շատ կարևոր իրադարձություններ՝ Ուկրաինայում իրավիճակի սրո ւմը, դոպինգային սկանդալը, ներքին խնդիրները, և անհեթեթ կլիներ կենտրոնացնել ուշադրությունը միայն մեկ դրվագի վրա»,- նման մեկնաբարությամբ են հանդես եկել կուսակցության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան հասարակական գործիչ Յուրի Նավոյանը դիմումի:
«Ժիրինովսկին և նրա ղեկավարած կուսակցությունը 25 տարվա ընթացքում արտահայտվել են Մոսկվայում հայկական համայնքի նախաձեռնությունների օգտին:Այդ դիրքորոշումը չի փոխվել: Մենք շարունակում ենք պաշտպանել Հայաստանին պատմական, աշխարաքաղաքական, ազգային, մշակութային բնույթի հարցերում: Խնդրում ենք սա համարել թյուրիմացություն, որը կոնտեքստի խեղաթյուրման արդյունք է»,- ասված է պատասխանում:
