Աշխարհի IT-միլիարդատերերի կարողությունը մեկ տարում աճել Է.Forbes

Աշխարհի IT ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 տոկոսով՝ մինչեւ 892 մլրդ դոլար.տվյալները Forbes գործարար հրատարակության՝ օգոստոսի 10-ին հրապարակված վարկանիշից են: Ինչպես եւ անցած տարի, վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը հանդեսի կողմից գնահատվում է 78 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Amazon. com ինտերնետ-ընկերության ղեկավար եւ Blue Origin օդատիեզերական ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսն է՝ 66,2 մլրդ դոլար կարողությամբ: 2015 թվականին երկրորդ տեղում Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն էր: Երրորդ հորիզոնականում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 54 մլրդ դոլար կարողությամբ: Վարկանիշի չորրորդ տեղում հայտնվել է արդեն հիշատակված Էլիսոնը (51,7 մլրդ դոլար): Հինգերորդ եւ վեցերորդ տեղերում, ինչպես եւ առաջ, մնացել են Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը (39 մլրդ դոլար) եւ Սերգեյ Բրինը (38,2 մլրդ դոլար): Ընդհանուր առմամբ վարկանիշի թոփ-5-ի մասնակիցները տարվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են 36,9 մլրդ դոլարով, ինչը կազմում է 2016 թվականի ցուցակում տեղ գտած բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողության աճի մոտավորապես երկու երրորդը: Այս տարի ութերորդ տեղից յոթերորդն է բարձրացել Սթիվ Բալմերը՝ Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենը (27,7 մլրդ դոլար): Alibaba Group-ի համահիմնադիր Ջեք Մոն (25,8 մլրդ դոլար), ընդհակառակը, յոթերորդից իջել է ութերորդ տեղ: Tencent-ի ղեկավար Մա Հուատենը (22 մլրդ դոլար) իններորդ տեղում է: Մինչդեռ 2015 թվականին նա առաջին տասնյակի մեջ չէր մտնում: Forbes-ի վարկանիշի տասներորդ հորիզոնականում մնացել է Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլը (20 մլրդ դոլար): 2016 թվականին IT ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում նվազագույն կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 2 միլիարդից հետո: Ընդսմին նշվում է, որ վարկանիշի 53 մասնակիցներ ավելի են հարստացել տարվա ընթացքում այն դեպքում, երբ 27 միլիարդատերերի կարողությունը նվազել է: Բացի այդ, վարկանիշում հայտնվել են 12 նոր IT-միլիարդատերեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի վախերը (video) Մի մարդ չեք գտնի իմ ազգականներից, որին բարձր պաշտոնի եմ նշանակել․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, լավ լսիր՝բա որ 70% ռեյտինգ ունես,ինչի՞ ես հարձակվել ժողովրդի վրա․Քրիստինե Վարդանյան (video) Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց Ողբերգական ու շղթայական վթար՝ «Երասխի կալցևոյում», «Կամազ» է շրջվել, 1 մարդ մաhացել է, 1-ը՝ վիրավnրվել Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Հատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան Շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal Շղթայական և nղբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. Թրամփ Սպասվում են տեղումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Հայորդյաց տների սաներին ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Հուղարկավորել են Սպահանում հրթիռակոծության հետևանքով զոհված հայ տղամարդուն Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է Բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո, ովքեր ուրացել են սեփական արյունը՝ հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության. Արտակ Բեգլարյան Լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան Իրանը ջանք է դնում` իրականացնելու իր բոլոր սպառնալիքները․ իրանագետ Սբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներին տեղափոխեցին ՁՊՎ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am