«Քո ձայնը մեր ապագան է».Վրաստանի նախագահն սկսել է նախընտրական արշավը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական արշավը, որը նպատակամղված կլինի երկրի քաղաքացիներին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ներգրավելուն, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին: «Դուք պետք է շրջեք քաղաքներում, գյուղերում եւ համոզեք մարդկանց, որ նրանք պետք է կատարեն իրենց ընտրությունը: Դուք պետք է հորդորեք նրանց՝ լավ լսել քաղաքական գործիչներին, նրանց խոստումները եւ այն, թե որքանով են այդ խոստումներն իրատեսական եւ իրագործելի»,- հայտարարել է նախագահը Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջանում՝ դիմելով հավաքված երիտասարդությանը: «Հատկապես կարեւոր է այն, որ դուք մարդկանց չեք խնդրելու իրենց ձայնը տալ այս կամ այն քաղաքական գործչին: Ձեզ անհրաժեշտ է անել մի բան՝ դուք պետք է երկրի քաղաքացիներին համոզեք 2016 թվականի հոկտեմբերի 8-ին գալ ընտրական տեղամասեր եւ կատարել ընտրություն»,- հավելել է նախագահը:
