N2 գիշերօթիկն այլեւս շուրջօրյա չի լինի
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց ,ըստ որի «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» այսուհետ կանվանվի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և հաստատությունն այլեւս չի տրամադրի խնամքի շուրջօրյա ծառայություն: Երեխայի խնամքի աջակցության կենտրոնը նախատեսված է երեխաների ցերեկային խնամքի համար: Նպատակը ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը և կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերումն է. 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացմանն աջակցությունը. Մինչեւ գործառույթի փոփոխությունը կազմակերպությունը պետք է ապահովի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձը կամ հետագա խնամքը կազմակերպությունում կամ բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատություններում: Ցերեկային խնամքի կետրոնի ընդունելությունը կսկսվի 2016 թվականի հոկտեմբերի 1-ից։
