Վլադիմիր Պուտինի սուտը Հայաստանի ՀՆԱ-ի մասին
Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպման սկզբում նախագահները հանդես եկան ողջույնի խոսքով, որում ներկայացրեցին բավականին «հետաքրքիր» փաստեր:Մասնավորապես, Ռուսաստանի նախագահն իր խոսքումասաց, որ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով»:Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամագրվեց 2015 թվականի հունվարի 2-ից: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականին պետության ՀՆԱ-ն կազմում էր 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2015-ին այդ թիվն էական անկում ապրեց ու հասավ 10,5-ի (գրանցելով ուղիղ 10-տոկոսանոց անկում):Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի՝ IMF-ի տվյալներով, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 8 տոկոսով պակաս է ԵԱՏՄ-ի նախորդող՝ 2014 թվականի տվյալից:Այսինքն, Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, ոչ թե 10 տոկոսով աճել է (ինչպես ասաց Վ. Պուտինը), այլ 8 տոկոսով նվազել է:Ռուսաստանի նախագահի օրինակին վայրկյաններ անց հետևեց նաև Հայաստանի նախագահը, ով հավելեց, որ «վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկՀայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով»:Դժվար է ասել, թե ի՞նչ է ի նկատի ունեցել Սարգսյանը, ասելով «6 ամսում»: Եթե 6 ամիսը 2016 թվականի առաջին կիսամյակն էր, ապա հուլիսին դեպի ՌԴ մեր արտահանումը իրոք եղել է հունվարից համարյա կրկնակի ավել: Բայց դրա պատճառը ոչ թե տնտեսական աճն է, այլ այն, որ ամեն տարի հունվար ամսվա կեսը Հայաստանի տնտեսությունը «մեռած» է լինում: Եվ անգամ փետրվարին հունվարի համեմատ կարող է 60-70 տոկոսանոց աճ լինել:
