Ընտրություն կատարել իմ եւ Գյուլենի միջեւ.Էրդողանը՝ԱՄՆ-ին
«Վաղ, թե ուշ ԱՄՆ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել: Կամ Թուրքիան կամ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը: Կամ հեղաշրջում իրականացնող ահաբեկչական FETO կազմակերպությունը, կամ՝ ժողովրդավարական Թուրքիան: Նրանք պետք է ընտրություն կատարեն»,- հայտարարել է Էրդողանը: Հիշեցնենք,որ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի համար մեղադրում են նուրսիստական շարժման առաջնորդ, ԱՄՆ-ում հաստատված թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին: Պաշտոնական Անկարան Վաշինգտոնից պահանջում է Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
