ՀՀ կառավարությունն է դեմ, որ գազն էժանանա
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել եւս 20 տոկոսով, կամ նույնն է, թե 30 դոլարով` հազար խորանարդ մետրի համար: Սակայն ՀՀ իշխանությունները ռուսական կողմին ասել են, որ նման տարբերակը ներկա պայմաններում իրենց համար ցանկալի չէ, քանի որ դրա արդյունքում սպառողին մատակարարվող գազի սակագինը եւս պետք է նվազեցվի, ինչն իր հերթին կհանգեցնի «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցմանը: Տվյալ դեպքում խոսքը տարեկան կտրվածքով 8-ից 10 միլիարդ դրամի մասին է: Այսինքն՝ հարկային մուտքերի տեսանկյունից որքան բարձր է գազի գինը, այնքան ձեռնտու է ՀՀ կառավարությանը: Փոխարենը «Գազպրոմն» այս հարցում շահագրգռված է, քանի որ այդ դեպքում նրա դուստր ձեռնարկության` «Գազպրոմ-Արմենիայի» հարկային պարտավորությունների նվազելու դեպքում այդ ընկերությունն ավելի շատ շահում է, քան թե կորցնում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
