Պուտինը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ մասին Ալիևի հայտարարությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը, իբրև թե, պարտավորվել է ադրբեջանական վերահսկողությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը, գրում է РИА Новости-ն: «Նախևառաջ, ես կարծում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների արտահայտությունները, այդ թվում` Ադրբեջանում, Հայաստանում և ցանկացած այլ վայրում: Ես կարծում եմ, որ եթե դուք ցանկանում եք խորը տեղեկություն ստանալ, ապա պետք է դիմեք անմիջապես այս կամ այն հոդվածների հեղինակներին»,- հայտարարել է Պուտինը`մեկնաբանելով հայ լրագրողի հարցը Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին:
